Friday, September 23, 2011

Թուրքիայում դարձյալ պայթեցվել է Իրանից եկող գազատարը

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ երեկ տեղական ժամանակով ժամը 22.45-ին Աղրը (Արարատ) նահանգի Դողուբայազըթ շրջանի Թոփչաթան գյուղի մոտ պայթեցվել է Իրանից Թուրքիա եկող գազատարը։ Գազատարի պայթյունի պատճառների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում։
Հիշեցնենք, որ այդ գազատարը նույն Աղրը նահանգում պայթեցվել էր նաև հուլիսի 29-ին ու օգոստոսի 11-ին։ Իրանական գազի մատակարարման դադարեցման պատճառով Ռուսաստանն ու Ադրբեջանը ստիպված էին եղել մեծացնել Թուրքիային հատկացվող գազի ծավալը։

No comments: