«Լրագիր» 28-9-2011- Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում նախագահները քննարկել են հայ-ֆրանսիական բազմաշերտ հարաբերությունների զարգացման ընթացքը և հեռանկարները:
Ողջունելով ՀՀ նախագահին` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նշել է, որ անհամբերությամբ է սպասում Հայաստան կատարելիք իր պետական այցին, և այցի ձևաչափն ինքնին միտված է ցուցադրելու երկու երկրների հարաբերությունների բացառիկ ջերմությունը:
Նիկոլա Սարկոզին ընդգծել է, որ Ֆրանսիան Հայաստանի բարեկամն է և միշտ լինելու է նրա կողքին: Ֆրանսիայի նախագահը ողջունել է Հանրապետության ղեկավարի գլխավորությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումները:
Նախագահ Սարկոզին գոհունակությամբ նշել է, որ Ֆրանսիան Հայաստանում ներդրումների ծավալով երկրորդ երկիրն է, սակայն դրանով չի սահմանափակվելու և շարունակելու է նոր ծրագրերով հանդես գալ:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, թե ուրախ է, որ իր այցը Ֆրանսիա կայանում է հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանը նշում է անկախության հռչակման 20-րդ տարեդարձը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկիրը շահագրգռված է Ֆրանսիայի հետ հարաբերությունների հետագա խորացմամբ: «Մենք հպարտ ենք Ֆրանսիայի հետ բարեկամությամբ և անչափ կարևորում ենք մեր երկու երկրների միջև ձևավորված սերտ կապերը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Աշխատանքային ճաշի ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներն անդրադարձել են նաև երկու երկրների համագործակցությանը էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման, կրթության և մշակութային ոլորտներում:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին:
Մինչ Ֆրանսիայի Նախագահի հետ հանդիպումը, Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեի հետ:
Ֆրանսիայի ԱԺ նախագահն ընդգծել է, որ իր երկրի խորհրդարանը քիչ երկրների հետ ունի միջխորհրդարանական այնպիսի հարաբերություններ, ինչպիսիք առկա են Հայաստանի և Ֆրանսիայի միջև: Բեռնար Ակուայեն, այդ հարաբերությունները որակելով եզակի, նշել է, որ Հայաստանը շատ ակտիվ բարեկամներ ունի Ֆրանսիայի խորհրդարանում, իր երկիրն էլ` Հայաստանի ԱԺ-ում ունի նույնքան լավ բարեկամներ:
Երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական դիվանագիտության դերը երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում: Ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարաններում ձևավորված բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը: Այս մասին ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

No comments:
Post a Comment