News.am. 28-9-2011- Վրաստանի հայկական միջնակարգ դպրոցներում վրացերենին եւ հայերենին նույն ժամաքանակն է տրամադրվում (ընդամենը 5 ժամ), իսկ հայոց լեզվի դասաժամերի ավելացման խոստումը այնպես էլ չի կատարվել, հայտնում է վրացական «Սամխրեթիս կարիբջե» պարբերականը:
Ըստ պարեբարականի, Վրաստանի հայկական դպրոցներում հայերենի ուսուցման ժամերը կրճատվել են` (8-ից դարձել է 5 ժամ): Հայերենին բոլոր դասարաններում շաբաթվա ընթացքում տրամադրվում է 5 ժամ, իսկ 12-րդ դասարանում` միայն 4 ժամ: Աշակերտների կարծիքով, նույնիսկ մի քանի ժամվա տարբերությունը լուրջ ազդեցություն է թողնում ուսուցման ընթացքի վրա:
«Եթե առաջ թեման չէինք հասկանում, ուսուցիչը այն եւս մեկ անգամ բացատրում էր կամ նույնն էր թողնում, իսկ հիմա, որպեսզի թեմաները բաց չթողնենք արագ -արագ առաջ ենք անցնում, իսկ թե ով որքանով է հասկանում, դա արդեն կախված է աշակերտների ընկալունակությունից»,-ասել է 12-րդ դասարանի աշակերտուհի Մանուշակ Այվազյանը:
Հայոց լեզվի մասնագետ Սուսաննա Գալստյանը գոհ է վրացերենի ժամերի ավելացումից: Նրա կարծիքով, քանի որ վրացերենն օտար լեզու է, այն ուսանելու համար ավելի երկար ժամանակ է պահանջվում, թեեւ հայերենին տրամադրված 5 ժամը նույնպես քիչ է համարում.
«Հայոց լեզվի դասաժամերի ոչ բավարար լինելու պատճառով, երեք մասնագետ առանց աշխատանքի է մնացել: Ի՞նչ պետք է անենք, պետք է բավարարվենք նրանով, ինչ ունենք: Փորձում ենք աշակերտներին այդ 5 ժամվա շրջանակներում սովորեցնենք այնքան, որքան մեր հնարավորությունները ներում են: Անցյալ անգամ հայերենի դասաժամերը կրճատեցին, սակայն խոստացան ավելացնել: Սակայն այս տարի դասընթացները սկսվեցին նորից հինգ ժամով»,-նշել է ուսուցչուհին:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ոչ պաշտոնական այցով գտնվել է Ախալքալաքում եւ հայկական դպրոցների ուսուցչուհիներին խոստացել, որ դասաժամերի հարցը կքննարկի իր վրացի գործընկեր Դիմիտրի Շաշկինի հետ: Ավելի ուշ, Թբիլիսիում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ երկու երկրների ԿԳ նախարարները հայկական դպրոցներում հայերենի դասաժամերի ավելացման վերաբերյալ եկել են համաձայնության, ինչը դեռ չի իրականացվել:

No comments:
Post a Comment