Thursday, September 29, 2011

Սեփանակերտի օդանավակայանը շուտով կգործարկվի

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման կհանձնվի ամենամոտ ժամանակներս: Նախագահը տեղեկացրել է, որ արդեն ձեռք են բերվել նորագույն նավիգացիոն սարքավորումներ, աշխատանքները մոտենում են իրենց ավարտին, եւ օդանավակայանը հնարավորություն կունենա թռիչքներ իրականացնել օրվա ցանկացած ժամին՝ անկախ եղանակային պայմաններից: Հիշեցնենք, որ աշխատանքների դանդաղ ընթացքի պատճառով վերջին շրջանում լուրեր էին շրջանառվում, թե իբր խնդիրները քաղաքական են եւ օդանավակայանի շահագործումը կասեցվել է արտաքին ուժերի պարտադրանքով:
Այս մասին գրում է Asekose.am կայքը:

No comments: