News.am. 28-9-2011- Թուրքիայում ԵվրոՀՀՊ ռադարների տեղակայումը պետք է անհանգստացնի այն երկրներին, որտեղ հրթիռային հարձակման միջոցներ կան: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, մեկնաբանելով Թուրքիայի տարածքում հակահրթիռային պաշտպանության համակարգերի ռադարներ տեղակայելու հարցը:
Տոնոյանը նշել է, որ Հայաստանը հրթիռային հարձակման միջոցներ չունի: «Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանի ողջ տարածքը այդ ռադարի կողմից կվերահսկվի, ապա կարծում եմ, որ առանց դրա էլ Թուրքիան բավարար ուժեր ու միջոցներ ուներ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին քննադատել էր Թուրքիային` իր տարածքում ԵվրոՀՕՊ համակարգի տեղակայմանը համաձայնելու համար։ Նա հայտարարել էր, որ իր երկիրը թույլ չի տա, որ ոտնձգություններ իրականացվեն ազգային շահերի նկատմամբ:
ԵվրոՀՕՊ ռադարները կտեղակայվեն Իրանի սահմանից 540 կմ հեռավորության վրա:

No comments:
Post a Comment