Thursday, September 29, 2011

ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի և հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենն այցելում է Կովկաս

Mardik.am. 28-9-2011- ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Ջասթին Ֆրիդմանը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը տարածաշրջանային այցով կլինի Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում:
Նա նախատեսում է հանդիպումներ պետական պաշտոնյաների ու քաղաքացիական հասարակության առաջնորդների hետ և քննարկելու երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանն առնչվող հարցեր:
Հայաստանում Ֆրիդմանը քննության կառնի հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները` շեշտադրելով անվտանգության, տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումների հարցում երկկողմ համագործակցության ընդհանուր ռազմավարական շահերը:

No comments: