Thursday, September 29, 2011

Բանկային սպառնալիք Թուրքիային ԱՄՆ-ից

Panorama.am. 28-9-2011- «Թուրքիա- Իրան զարգացող հարաբերություններն այնքան շատ են բարկացրել Միացյալ Նահանգներին, որ Վաշինգտոնի պաշտոնյաները զգուշացրել են` պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ»,-գրում է «Zeenews.com» պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ, վերջին մի քանի տարիների ընթացքում Իրանը և Թուրքիան տարբեր բնագավառներում սկսել են համագործակցել:
Թուրք քաղաքական գործիչ Վոլկան Բոզկիրը (Volkan Bozkir) Միացյալ Նահանգների սպառնալիքների վերաբերյալ նշել է. «Երկրները պետք զգույշ լինեն, երբ սպառնում են Թուրքիային, դա մի երկիր չէ, որը 10 տարվա պատմություն ունի: Արդյո՞ք որևէ օրենք կա, որ Միացյալ Նահանգները կարող է պատժամիջոցներ կիրառել առանց ՄԱԿ կամ այլ օրինական հաստատությունների աջակցության: Միայն ՄԱԿ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել»:
Աղբյուրի փոխանցմամբ ԱՄՆ-ում գտվող թուրքական բանկերը նաև զգուշացվել են ԱՄՆ վարչակազմի կողմից, որ նրանց դեմ կարող են մեղադրանքներ առաջադրվել, եթե նրանք խախտեն կամ Միացյալ Նահանգների, կամ ՄԱԿ-ի պատժամիջոցներն ընդդեմ Իրանի:
Ըստ թուրքական դիվանագիտական աղբյուրների, թուրքական մեկ բանկ արդեն գտնվում է ԱՄՆ կառավարության խիստ ուշադրության կենտրոնում, մասնավորապես հետազոտվում են բանկի հետ կապված բոլոր գործերը:

No comments: