Panorama.am. 27-9-2011- «Թուրքիայի վարչապետը, բավականին խիստ հայտարարությամբ է հանդես եկել Թեհրանի վերաբերյալ, նշելով, որ սիրիական հարցի լուծման բանալին գտնվում է Իրանի ձեռքում և Թեհրանը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի շարունակականության միակ աջակիցն է»:
Այդ մասին իրանական «ախարինյուզ.քոմ» կայքի հաղորդմամբ` Նյու Յորքից վերադառնալիս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հոդվածում նշվում է, որ Էրդողանը Նյու Յորքում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ հանդիպման ժամանակ վերջինիս նախազգուշացրել է, որ Թեհրանի կողմից Սիրիային ցուցաբերվող աջակցության շարունակությունը կարող է տարածաշրջանում շիաների և սուննիների միջև առկա տարաձայնության ուժեղացման առիթ հանդիսանալ:
Հիշեցնենք, որ օրերս Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը հաղորդեց, որ Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանը Թուրքիայի Ազգային հետախուզության կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանին գործուղելու է Թեհրան, որպեսզի Սիրիայի ներքաղաքական զարգացումների և PKK-ի դեմ մղվող պայքարի հարցերի շուրջ իրանցի պաշտոնյաների հետ բանակցություններ վարի:
Նշենք, որ վերջին շրջանում բացի Սիրիայի հարցից, Իրանի և Թուրքիայի միջև լուրջ տարաձայնություններ առաջացան, երբ Թուրքիան որոշում կայացրեց իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի ռադարային համակարգերը, որին խիստ արձագանքեց Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

No comments:
Post a Comment