
Ի դեպ, Կարեն Կարապետյանը նման իրավիճակում հայտնվել է նաեւ անցյալ տարվա դեկտեմբերին, սակայն այն ժամանակ Սերժ Սարգսյանը չէր ընդունել հրաժարականը: Բացի այդ, հավաստի տեղեկություն կար, որ Կարեն Կարապետյանի համար միջնորդել էր ՌԴ նախագահ Մեդվեդեւի աշխատակազմի ղեկավար Նարիշկինը: Դա այն ժամանակ էր, երբ Երեւանի նախկին քաղաքապետ գագիկ Բեգլարյանը ծեծել էր Սերժ Սարգսյանի աշխատակազմի աշխատակցին, Կարեն Կարապետյանի «օգնությամբ»:
Դրանից հետո պարբերաբար տեղեկություններ էին տարածվում, թե Կարեն Կարապետյանը կարող է նշանակվել վարչապետ, Ազգային ժողովի նախագահ, կամ էլ կարող է համակարգել ՀՀԿ նախընտրական շտաբի աշխատանքները, ի հակակշիռ Հովիկ Աբրահամյանի, նրա ազդեցությունը թուլացնելու համար:
No comments:
Post a Comment