
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե այսուհետ Գազայի հատված ուղևորվող հումանիտար ուղեբեռով բոլոր նավերին ուղեկցելու են Թուրքիայի ռազմածովային ուժերը՝ փորձագետն ասել է, որ այդ խոսքերը ոչ այլ ինչ են, եթե ոչ սադրանք։
«Թուրքիան Իսրայելին ցուցադրում է իր ռազմական ուժը և իր արտաքին քաղաքական շահերը ռազմական մեթոդներով պաշտպանելու պատրաստակամությունը։ Իսկ թե թուրք–իսրայելական դիվանագիտական դիմակայությունը կվերաճի ռազմական հակամարտության, թե ոչ, կախված է այն բանից՝ ինչպես Իսրայելը կարձագանքի այդ սադրանքին»,– ասել է Յուլյա Կուդրյաշովան՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակում վճռորոշ է լինելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսքը։
«Օբամայի վարչակազմին ձեռնտու չէ վատթարացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, որը վերջին շրջանում սկսել է շրջվել դեպի Արևմուտք»,– ասել է փորձագետը։
No comments:
Post a Comment