Tuesday, September 20, 2011

Թուրքիան հետաձգում է ամերիկյան ռադարի կառուցումը

Tert.am. 20-9-2011- Թուրքիայի կառավարությունը մինչ ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ավարտը թույլատրող վիզա չի դնելու սեփական տարածքում ամերիկյան ռադարի կառուցման համաձյանգրի վրա։ Այս մասին գրում է «Հյուրիյեթ» թերթը։
Պարբերականի տեղեկություններով, այս հարցով վերջնական որոշումը կայացվելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ–ի և Իրանի նախագահներ Բարաք Օբամայի ու Մահմուդ Ահմադինեջադի հետ հանդիպումներից հետո։
Ուշագրավ է, որ հետաձգման որոշումն ընդունվել է ամերիկյան կողմի՝ դա անմիջապես անելու խնդրանքնին հակառակ։
Թուրքական օրենսդրության համաձայն ՆԱՏՕ–ի հետ կնքված համաձայնագրերի համար երկրի խորհրդարանի վավերացումը չի պահանջվում։

No comments: