Tuesday, September 20, 2011

Ամեն ինչ «տեղն ընկավ». Ռուսներն իրենց դրոշով կանցնեն հրապարակով

Ազատություն ռադիոկայանի կայքում խմբագրվել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի հայտնած տեղեկության վերաբերյալ լուրը:
«Պաշտպանության նախարարի մամուլ քարտուղար Դավիթ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ սեպտեմբերի 21-ի տոնական զորահանդեսին մասնակցելու են նաեւ ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողները: Միեւնույն ժամանակ նախարարի խոսնակը հերքեց տեղեկությունները, թե ռուս զինծառայողները Ռուսաստանի դրոշը պարզած են հրապարակ մտնելու: Կարապետյանի խոսքով` հայկական բանակի տարբեր ստորաբաժանումների կողքին ռուսական ռազմակայանի զինծառայողները եւս հայկական եռագույնի ներքո հանդես կգան», գրել էր Ազատությունը:
Որոշ ժամանակ անց ռադիոկայանի կայքում այդ տեղեկատվությունը խմբագրվեց եւ ուղղվելով ստացավ հետեւյալ տեսքը. «Պաշտպանության նախարարի մամուլ քարտուղար Դավիթ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ սեպտեմբերի 21-ի տոնական զորահանդեսին մասնակցելու են նաեւ ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողները` առջեւից տանելով Ռուսաստանի դրոշը»:


No comments: