Tuesday, September 13, 2011

Սկանդալ հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ

Top-news. 13-9-2011- Լեհական Կրինիցա քաղաքում կայացած Եվրոպայի տնտեսական ֆորումի ժամանակ «Հարավային Կովկասի գեոքաղաքական զարգացումները» թեմայով նստաշրջանում խոշոր սկանդալ է ծագել Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների անդամների միջեւ, տեղեկացնում է Asekose.am կայքը: Այն բանից հետո, երբ հայկական կողմը ցուցադրել է հունիսի 15-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպված փարիզյան ցուցահանդեսի նյութերը՝ խաչքարերի վերաբերյալ, ադրբեջանցիները հայտարարել են, որ չեն մասնակցի նստաշրջանին եւ դուրս են եկել դահլիճից: Կարճ բանակցություններց հետո հեռացածներին կրկին ետ են բերել, ինչից հետո ամբողջությամբ ներկայացվել է «Հայկական կոթողների մշակութային ցեղասպանությունը» ելույթը: Այնուհետեւ բանավեճ է ծավալվել, որի ժամանակ հայերի այն հարցին, թե ինչո՞ւ ոչնչացվեցին Ջուղայում հայկական խաչքարերը, ադրբեջանցի պատգամավոր Ասիմ Մոլազադեն պատասխանել է, որ «ոչ ոք չի ասում, թե լավ բան է կատարվել»:
Սրա հետ մեկտեղ Հայաստանի ներկայացուցիչները դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովային` ահազանգով, որ եթե այդ կառույցը ներողություն չխնդրի ու բացատրություններ չտա Ադրբեջանից 1.5 միլիոն դոլար ստանալու եւ դրա հետեւանքով մինչ օրս Նախիջեւան քննող հանձնաժողով չուղարկելու համար, ապա հայերը պատրաստվում են այդ գործը հասցնել միջազգային ատյաններ:

No comments: