Thursday, September 8, 2011

Թուրքիայում քրդական կուսակցության համագումարի հետ կապված հետաքննություն է սկսվել

News.am. 7-9-2011- Թուրքիայում քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության 2-րդ համագումարի հետ կապված Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել։
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ հետաքննության պատճառ է դարձել այն, որ համագումարի ընթացքում հնչել է Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) հիմնը, բացվել են PKK-ի առաջնորդ Աբդոււլահ Օջալանի նկարով պաստառներ։
Նշվում է, որ հետաքննությունն ընթանում է «ահաբեկչական կառույցի քարոզչություն» մեղադրանքի շրջանակներում։
Նշենք, որ սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության 2-րդ մեծ համագումարը, որի ընթացքում կուսակցության նախագահ է ընտրվել Սելահաթին Դեմիրթաշը։

No comments: