Thursday, September 22, 2011

ԼՂՀ–ում անցկացված ընտրությունները չեն կարող ազդել ԼՂ հակամարտության կարգավորման վրա. Ռուսաստանի ԱԳՆ

Tert.am. 22-9-2011- Ռուսաստանի ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, մեկնաբանելով սեպտեմբերի 18–ին Լեռնային Ղարաբաղում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հայտարարել է, որ դրանք չեն կարող ազդել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վրա։
«Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրների՝ ԱՄՆ–ի և Ֆրանսիայի հետ սերտ փոխգործողությամբ, ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Մենք կշարունակենք օժանդակել հայկական և ադրբեջանական կողմերին՝ ղարաբաղյան հանգույցի կոմպրոմիսային հանգուցալուծմանը հնարավորինս շուտ հասնելու համար։ Մենք հաստատում ենք մեր աջակցությունը՝ տարածքային ամբողջականությանը, ուժի չկիրառմանը, ինչպես նաև այլ հիմնարար սկզբունքներին և միջազգային իրավունքի նորմերին։ Ինչպես հայտնի է Ռուսաստանը չի ճանաչում ԼՂՀ–ն որպես անկախ պետություն։ Կարծում ենք, որ ԼՂ–ում անցկացված ընտրությունները չեն կարող ազդել հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքի վրա»,– ասել է Լուկաշևիչը։

No comments: