Thursday, September 22, 2011

Եթե մեր զավակներին բանակում չսպանեին, նրանք էլ կմասնակցեին զորահանդեսին` հիշեցնում են մայրերը

Tert.am. 22-9-2011- Կառավարության շենքի առաջ այսօր կրկին մարդաշատ էր` սևազգեստ կանայք շարունակում էին պահանջել բանակում իրենց որդիների մահվան պատճառների բացահայտումը, Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները սեփականության իրավունքի համար էին պայքարում, կրպակատերերն էլ դուրս էին եկել կրպակներն ապամոնտաժելու որոշման դեմ: Զոհված զինվորների ծնողները ենթադրում են, որ եթե իրենց զավակների հետ բանակում նման կերպ չվարվեին, անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին, հավանաբար, կմասնակցեին նաև իրենց որդիները: Կրպակատերերն էլ բարձրաձայնում էին. «Ինչ անկախության 20-րդ տարեդարձ, եթե ժողովրդին սովամահ են անում»:
Նրանք վստահ են` քաղաքապետարանը մերժողական քաղաքականություն ունի կրպակատերերի նկատմամբ, ոչ մեկի կարծիքը հաշի չի առնվում: Կրպակները ապամոնտաժվում են առանց այլընտրանքի առաջարկման: Իսկ խոստացված անհատական մոտեցումը օգտագործում են կրպակները հատ-հատ ապամոնտաժելու համար:
«Վարչապետը ասաց, որ աշխատող կրպակներին ձեռք չտան, փաստորեն վարչապետի խոսքն էլ չի անցնում»- ընդգծեց կրպակատերերից մեկը:
Ներկայում ձևավորվել է կրպակատերերի շահերի պաշտպանության կազմկոմիտե: Ըստ էության, բոլոր այն ատյանները, որոնց դիմել են կրպակատերերի շահերի պաշտպանները, նրանց հավաստամբ, տվել են դրական պատասխաններ, սակայն կրպակները շարունակվում են ապամոնտաժվել: Այսօր նախատեսվում էր ապամոնտաժել Կորյուն-Տերյան խաչմերուկում գտնվող կրպակները:


No comments: