Tert.am. 6-9-2011- Թուրք մտավորական Մուրադ Բարդակչին հայ պատմաբան Արա Սաֆարյանին մեղադրում է գրագողության մեջ։ Ինչպես հաղորդում է Hurriyetdaily պարբերականը, խոսքը Սաֆարյանի «1917թ. Թալեաթ փաշայի զեկույցը Հայոց ցեղասպանության մասին» աշխատության մասին է։
«Նա վերցրել է իմ «Թալեաթ փաշայի կորած նամակը» գրքից այն հատվածները, որոնք անհրաժեշտ է համարել և, սեփական երևակայությանը համապատասխան պարզաբանումներ ավելացնելով, առանց ամաչելու դա իր անվան տակ հրատարակել է։ Դա ավելի վատ է, քան գրագողությունը, դա բացահայտ գողություն է»,– ասել է Բարդակչին։
Իսկ Սաֆարյանը պարբերականի հետ զրույցում մեղադրանքներին հետևյալ կերպ է պատասխանել. «Թալեաթի զեկույցն իրականում հիմնված է Օսմանյան կայսրության գրավոր պաշտոնական փաստերի վրա։ Ես նաև Թալեաթի գրառումներն այնպես եմ վերլուծել, ինչպես դա կաներ ինքը՝ Թալեաթը»։
Բարդակչին նաև պատրաստվում է դատական գործընթաց սկսել Սաֆարյանի դեմ։
2011թ. մայիսին հրապարակվեց Սարաֆյանի «1917թ. Թալեաթ փաշայի զեկույցը Հայոց ցեղասպանության մասին» գիրքը: Աշխատանքում հավաքված են փաստաթղթեր թուրքական արխիվներից, Թալեաթի մասնավոր գրառումները, որոնք վկայում են այն մասին, որ նա 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության կազմակերպիչն է եղել։

No comments:
Post a Comment