Tert.am. 6-9-2011- 2005-2011թթ. այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ հայկական բանակում արձանագրվել է 306 մահվան դեպք, 2007-2011թթ.՝ 228 մահվան դեպք, որից միայն 32-ն է եղել հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ նշելով, թե ստացվում է, որ բանակում մահացությունների միայն տասը տոկոսն է կապված զինադադարի ռեժիմի խախտման հետ:
«Ստացվում է՝ բանակում ծառայելն ավելի վտանգավոր է, քան պոստերում և դիրքերում գտնվելը»,- հայտարարեց Սաքունցը՝ նշելով, որ իրավապաշտպանները պաշտպանության նախարարից պարզաբանում են պահանջում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: «Բացի այդ՝ ինչպե՞ս է լինում, որ մահացության մյուս դեպքերում նման օպերատիվություն չի ցուցաբերվում, ինչպես եղավ Աղասի Աբրահամյանի դեպքում»,- հարց բարձրացրեց իրավապաշտպանը: Նա պարզաբանում պահանջեց նախարարությունից նաև բանակում արձանագրված կոռուպցիոն երևույթների վերաբերյալ՝ մասնավորապես խոսելով Ջողազի ջրամբարի պոմպակայանների թալանման մասին:
Սաքունցը նշեց, որ պաշտպանության նախարարը չի տիրապետում իրավիճակին, ուստի իրենք իրենց հարցերն ուղղում են գերագույն գլխավոր հրամանատարին՝ զարմանալի համարելով նրա լռությունը:

No comments:
Post a Comment