Tuesday, September 13, 2011

«Վիկիլիքս». Իրականության և Ալիևի բառերին միջև մեծ ջրբաժան կա

Panorama.am. 12-9-2011- Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսի հերթական նամակը, որը հրապարակել է «Վիկիլիքս»-ը, ցույց է տալիս Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի գործելաոճը, որը կարելի է նույնացնել պարզ շորթման հետ: Այս մասին է հաղորդում «Թուրան» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, 2008 թ ապրիլի 8-ի հանդիպման ընթացքում Ռամիզ Մեհտիևը մի շարք պահանջներ է ներկայացրել, որի չկատարման դեպքում ԱՄՆ-ի Ազգային դեմոկրատական ինստիտուտը Ադրբեջանում չի կարող աշխատել:
Վերջինս մասնավորապես պահանջել է, որ ԱՄՆ-ի Ազգային դեմոկրատական ինստիտուտը իշխանամետ և ընդդիմադիր կուսակցությունների հետ համատեղ վերապատրաստումներ իրականացնի:
Տեղեկությունների համաձայն, Մեհտիևը անցել է կոնկրետ պահանջների՝ մեղադրելով ամերիկյան կազմակերպություններին՝ ընդդիմության հետ կապված լինելու և Ադրբեջանն «ապակայունացնել» ցանկացող ԶԼՄ-ներին և ոչ կառավարական կազմակերպություններին աջակցելու համար:
Դեսպանը հայտնել է ԱՄՆ-ի լուրջ անհանգստությունը մամուլում առկա բացասական գործընթացի վերաբերյալ, հատկապես «Ազադլիգ» պարբերականի թղթակից Ագլի Խալիլի վրա հարձակման դեպքի առնչությամբ: Այնուհետև Մեհտիևը նշել է, որ Իհլամ Ալիևը տվել է հստակ հանձնարարական՝ լրջորեն զբաղվել թղթակցի վրա հարձակում կատարելու փաստերով, ինչպես նաև ավելացրել է, որ որոշ ներքին ուժեր շահագրգռված են վատթարացնել և ապակայունացնել երկրում առկա իրավիրճակը՝ փորձելով գցել Ադրբեջանի հեղինակությունը:
Նա նաև հայտարարել է, որ տեղական ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը հակասում են Ադրբեջանի շահերին: Մասնավորապես «Մուսավաթ» կուսակցության անդամ Հիքմեդ Հաջիձան ԱՄՆ կազմակերպությունից ստացել է 40 հազար դոլար գումար, իսկ «Մուսավաթ»-ի երիտասարդական կազմակերպությունը գլխավորող նրա որդին՝ 15 հազար դոլար՝ երիտասարդներին կառավարությանը դեմ հանելու նպատակով:
«Մենք տեղյակ ենք, թե հանդիպման ժամանակ ինչ խորհուրդներ են տալիս ընդդիմության անդամներին, որի արդյունքում ընդդիմությունն ավելի ագրեսիվ է դառնում: Մենք ունենք ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների կողմից ստեղծված, ոչ կառավարական կազմակերպությունների ցանկ, և եթե ԱՄՆ-ն պատրաստվի ֆինանսավորել դրանք, ապա դա կխոսի արմատական ընդդիմության ֆինանսավորման մասին»,- նշել է Մեխտիևը:
Ըստ տեղեկությունների, Մեխտիևը Դերսիին հարցրել է, թե արդյո՞ք վերջինս վստահում է Իհլամ Ալիևին՝ որպես իրական և ժամանակակից դեմոկրատի, Դերսը պատասխանել է, որ նա վստահում է այն ամենին, ինչը Իհլամ Ալիևն ասում և կատարում է, ինչպես նաև այն հայտարարություններին և պարտավորություններին, որը նա ունի ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առաջ:
Չնայած այս բոլոր հայտարարություններին, իրականության և Ալիևի բառերին միջև մեծ ջրբաժան գոյություն ունի: Դեսպանի կարծիքով, երկար սպասված կայունությունը կարող է տեղի ունենալ միայն երկարաժամկետ ժողովրդավարական փոփոխությունների արդյունքում, և չի կարելի ունենալ Իհլամ Ալիևի ցանկացած ժամանակակից, եվրոպական ընդդիմությունը, եթե չունես հավաքների ազատություն, ինչպես նաև ռադիոյով և հեռուստաընկերությամբ հնչող այլընտրանքային տեսակետներ:
Նշենք նաև, որ Դեսպանը իր ելույթում գնահատել է Մեհտիևի հայտարարությունը որպես դաժան և նոր գիծ՝ թելադրված Ալիևի կողմից առ այն, թե Բաքուն կընդունի ժողովրդավարություն միայն որոշակի պայմաններում:

No comments: