Tuesday, September 13, 2011

Անկարան ուռճացնում է թուրք–քրդական բախումների ժամանակ զոհված PKK–ականների թիվը. Wikileaks

Tert.am. 12-9-2011- Անկարան մի քանի անգամ ուռճացրել է թուրք–քրդական բախումների ժամանակ զոհված Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների թիվը։ Այս մասին նշվում է Washingtonpost պարբերականի կողմից հրապարակված Wikileaks–ի գաղտնի փաստաթղթում։
Անկարայում այն ժամանակվա ԱՄՆ դեսպանի կողմից Վաշինգտոն ուղարկված հեռագրում որոշ մանրամասներ են ներկայացվում 2007-2008թթ. թուրքական բանակի կողմից Հյուսիսային Իրաքում PKK–ի դեմ իրականացված անդրսահմանային գործողության մասին։ Ամերիկացի դիվանագետը հեռագրում հերքում է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից տարածված այն տեղեկությունը, թե իբր թուրք զինվորները գործողության ժամանակ սպանել են 150 քուրդ զինյալների։ Դիվանագետը նշել է, որ գործողության ժամանակ զոհվել է ընդամենը 10 զինյալ։

No comments: