Tuesday, September 6, 2011

Մուսուլմանական երկրները չպետք է ծառայեն ՆԱՏՕ-ի շահերին. Իրանը` Թուրքիային

HayNews.am. 5-9-2011- Իրանն արդեն արձագանքել է Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրերի տեղակայման որոշմանը:
Ինչպես փոխանցում է թուրքական «Դողան» գործակալությունը, Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Ալաադին Բուրուջերդին հայտարարել է, որ «մուսուլմանական երկրները չպետք է ծառայեն ՆԱՏՕ-ի շահերին»:
«Մուսուլմանական երկրները պետք է համագործակցության ճանապարհով բարձրացնեն իրենց անվտանգության մակարդակը և թույլ չտան, որպեսզի տարածաշրջանում այն սասանվի»,-նշել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան` անդրադառնալով Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերի տեղակայման որոշմանը:

No comments: