Tuesday, September 6, 2011

«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ. Հայաստանում համաժողովրդական ընդվզում է հասունանում

Tert.am. 5-9-2011- Հայաստանում համաժողովրդական ընդվզում է հասունանում։ Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը։
Նրա խոսքով, գործը հասել է նրան, որ Հայաստանը կանգնած է համաժողովրդական ընդվզման առջեւ։ «Կգտնվեն մարդիկ, ովքեր կհայտարարեն, որ այդ ընդվզումը կոնկրետ անձի կամ քաղաքական ուժի դեմ է։ Սակայն իրականությունն այլ է։ Այս կյանքն ավարտված է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։ Ընդվզումը վաղուց է հասունացել, սակայն այլ գործընթացներում էր արտացոլվում»,- վստահ է նա։
«Դժվար է ասել՝ օրերից որը կդառնա ընդվզման մեկնարկը, դա տեխնոլոգիաների հարց է, սակայն ես վստահ եմ, որ դա կլինի սեպտեմբերին։ Հայ ազգային կոնգրեսը ստիպված կլինի դառնալ սկսողը, սակայն հուսով եմ, որ հետագա գործընթացը կշարունակի ժողովուրդը»,- ավելացրեց Մանուչարյանը։

No comments: