Sunday, September 4, 2011

Իրանը միջուկային ծրագրի վերաբերյալ ԱԷՄԳ-ի վերջին զեկույցը համարում է «առաջընթաց քայլ»

News.am. 3-9-2011- Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Ասկար Սոլթանիեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱԷՄԳ-ի (МАГАТЭ) վերջին զեկույցը համարել է «առաջընթաց քայլ»: Նրա կարծիքով, ԱԷՄԳ-ի զեկույցը արտահայտում է Իրանի թափանցիկ մոտեցումը իր միջուկային ծրագրի հանդեպ, փոխանցում է իրանական Fars գործակալությունը:
«Տեղեկատվության տրամադրման եւ երկիմաստության վերացման նպատակով մեր երկրի հետ իրականացվող համագործակցությունը, ինչպես նաեւ մի շարք հարցերի պատասխանները ներկայացված են զեկույցի մեջ»,-հայտարարել է Սոլթանիեն:
Հիշեցնենք, որ օգոստոսին ԱԷՄԳ-ի անվտանգության գերատեսչության ղեկավարի տեղակալ Գերման Նակարեթսը Թեհրանի հրավերով այցելել է Իրանի մի շարք ատոմային օբյեկտներ:
Պաշտոնական Թեհրանը կարծում է, որ ինքը հանդիսանում է ԱԷՄԳ-ի անդամ եւ միջուկային զենքի չտարածման պայմանագիրը վավերացնելով` երկիրն ունի խաղաղ նպատակներով միջուկային մշակումներ իրականացնելու իրավունք:

No comments: