Wednesday, September 14, 2011

«Հայկական ժամանակ». Լֆիկի բանդերլոգների հերթական հարձակումը լրագրողների վրա

Թերթը գրում է, որ Երեւանի Մաշտոցի պողոտայի` փակ շուկայի մոտ գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետը երեկվանից դադարեցրել է իր գործունեությունը: Սուպերմարկետի վրայից հանվել են «Երեւան սիթի» գրառումները, իսկ դռա վրա փակցված է «ստուգում» գրառումը: Սուպերմարկետի ամբողջ պարունակությունը երեկ հանվում էր տարածքից: «Երեկ, երբ մեր թղթակիցը փորձել է պարզել, թե ինչ է տեղի ունենում, սպիտակ շապիկով մի սուբյեկտ հարձակվել է թղթակցի վրա եւ խոչընդոտել նրա աշխատանքը: Ընդհանրապես Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) պատկանող օբկեկտների մոտ Լֆիկի բանդերլոգների հարձակումները լրագրողների վրա սովորական երեւույթ են դարձել: Նշենք, որ Ալեքսանյանը, ըստ որոշ տեղեկությունների, փակ շուկան վերածելու է հսկայական սուպերմարկետի «Երեւան սիթի» անունով, իսկ «Երեւան սիթիի» արդեն դատարկվող տարածքում գործելու է հագուստի խանութ»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:

No comments: