Saturday, September 3, 2011

Իրանը պատրաստ է արժանի հակահարված տալ թշնամուն

Panorama.am.26962011- Իրանական օդուժի հրամանատար Ամիր Ֆարզադ Իսմայիլին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե Իրանի թշնամիները դիմեն չմտածված քայլերի և որևէ ոտնձգություն թույլ տան իրանական սահմանների նկատմամբ, ապա իսլամական Իրանը թե՛ օդում, թե՛ ցամաքում, թե՛ ջրի վրա դժոխքի կվերածվի նրանց համար: Այս մասին հաղորդում է «Fars» իրանական գործակալությունը:
Ա. Ֆ. Իսմայիլին նշել է. «Ես, որպես Իրանի իսլամական հանրապետության զինված ուժերի պատասխանատու անձ, ցանկանում եմ երկու ուղերձ հղել Իրանի երդվյալ թշնամիներին և իսլամական երկրների զինված ուժերին. նախ այն, որ մուսուլմանական պետությունների զինված ուժերը, պաշտպանելով իրենց ազգերի իրավունքները, կարող են ինքնուրույն վերահսկել ցանկացած իրավիճակ, իսկ մյուսն այն է, որ մեր բոլորիս հաղթանակը, ինչպես խոստացել է Բարձրյալը, մոտ է, հակառակ ստի և կեղծիքի, որոնք անցողիկ են»:

No comments: