Saturday, September 3, 2011

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉՈՒՄ Է ԼԻԲԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻՆ

«ԱԶԳ», 03-09-2011- Լիբիայում տիրող իրավիճակի միջազգային գնահատականը գնալով առավել մեծ շրջանակներ է ընդգրկում: Հայաստանը եւս միացել է այն երկրներին, որոնք ընդունել են Լիբիայի ժամանակավոր անցումային խորհրդին որպես իշխանության: Պատասխանելով «Հայաստանի Հանրապետություն» թերթի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Հայաստանը Լիբիայի ժամանակավոր անցումային կառավարությանը ճանաչելու վերաբերյալ, ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշել է. «Փարիզում Լիբիայի դեսպանության միջոցով արդեն փոխանցվել է ՀՀ ԱԳՆ օգոստոսի 31-ի հայտագիրը Լիբիայի Ժամանակավոր անցումային խորհրդի ճանաչման մասին»:

No comments: