Saturday, September 3, 2011

Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի նախագահի` Իրանի վրա հարձակման մասին հայտարարությանը

Panorama.am. 2-9-2011- «Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հնչեցրած հայտարարությունը կարող է տարածաշրջանում անկայունության առիթ առաջացնել: Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում, և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցը դրա ապացույցն է»:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ Արևմտյան Եվրոպայի հարցերով գլխավոր քարտուղար Հասան Տաջիկը:
Հիշեցնենք, որ «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Ֆրանսիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ ունեցած հանդիպման ժամանակ, խոսելով Իրանի միջուկային ծրագրերի և հեռահար հրթիռերի արտադրության մասին, նշել էր, որ այդ ամենը կարող է հանգեցնել որոշ երկրների կողմից Իրանի նկատմամբ կանխարգելիչ բնույթի հարձակման և Փարիզը մյուս դաշնակից երկրների հետ միասին Իրանի դեմ իրականացվող պատժամիջոցներն ավելի կուժեղացնի, մինչև Իրանի Իսլամական Հանրապետությունը ստիպված կլինի կասեցնել միջուկային ծրագրերը:
Նկատենք, որ Ֆրանսիայի նախագահը չէր մանրամասնել, թե հատկապես ո՞ր երկիրը կարող է հարձակվել Իրանի վրա:

No comments: