Saturday, September 3, 2011

Արարատի վերաբերյալ թուրքերն արձանագրություն են ստորագրել

HayNews.am. 2-9-2011- Թուրքիայում պատրաստվում են նոր քայլեր ձեռնարկել` Արարատ լեռ այցելող զբոսաշրջիկների և լեռնագնացների թիվն ավելացնելու նպատակով: Ինչպես փոխանցում է թուրքական «Դողան» գործակալությունը, Թուրքիայի անտառների և ջրային ռեսուրսների նախարարությունը, բնապահպանական կառույցները,Աղրըի (Արարատ) ու Իգդիրի նահանգապետեներն ընդհանուր արձանագրություն են ստորագրել, որով նախատեսվում է մի շարք քայլեր իրանացնել` Արարատը տեսնել և բարձրանալ ցանկացող զբոսաշրջիկների թիվն ավելացնելու նպատակով:
Առայժմ հայտնի չեն, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկեն թուրքական իշխանությունները` հայերիս համար սրբազան լեռը զբոսաշրջիկներին ավելի գրավիչ դարձնելու համար:

No comments: