Thursday, September 22, 2011

Հստակ տեղեկություն չկա հայերի մասին

«Լրագիր» 22-9-2011- Այն լուրը, որ աշխատանք գտնելու նպատակով Թուրքիայում անօրինական բնակություն հաստատած հայ ծնողների երեխաները կարող են հաճախել ազգային փոքրամասնությունների դպրոցներ, ուրախացրել է այս երեխաներին և նրանց ծնողներին:
Միևնույն ժամանակ սա հիշեցրել է մարդկանց վարչապետ Էրդողանի հետևյալ խոսքերը. “Մեր երկրում կան 170, 000 հայեր; 70, 000 մեր քաղաքացիներն են: Սակայն, մնացած 100, 000 պարզապես այստեղ են, և մենք առայժմ ընդունում ենք նրանց, սակայն, վաղը, կարող ենք նրանց ասել. “Լավ, ժամանակն է հետ վերադառնալ”:
Իմ սեփական հետազոտությունների ընթացքում, որը իրականացնում եմ 2006-ից, ունեցել եմ բազմաթիվ հանդիպումներ պետական պաշտոնյաների հետ և բացահայտել, որ որևէ փաստացի թիվ Թուրքիայում ապօրինի հայերի վերաբերյալ չկա, որը կարող է ապացույց հանդիսանալ: Բացի այդ, բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք չի կարողացել նույնիսկ հստակ ասել` արյոք որևէ նմանատիպ հետազոտություն գոյություն ունի: Ընդհակառակը, բարձրաստիճան պաշտոնյաներ, ում հետ ես խոսել եմ, այդ մասին ասել են. “Մենք չունենք որեւէ կոնկրետ տեղեկություն այս հարցի վերաբերյալ: Ինչ եք կարծում, քանիսն են”: Իհարկե, միեւնույն ժամանակ, կան նրանք, ովքեր հավատում են, որ այս հարցի վերաբերյալ գոյություն ունի մի “լավ գրված գաղտնի զեկույց”: Թերեւս այս թեմայի առավել կարեւոր մասն այն է, որ այն երեխաները, ովքեր ծնվել են Թուրքիայում, չեն կարող ունենալ ոչ թուրքական, ոչ հայկական քաղաքացիություն, եւ այսպիսով մնում են ապօրինի:
Ըստ թուրքական լրատվամիջոցների, Թուրքիայի Կրթության նախարարը սահմանել է, որ այս երեխաները կարող են հաճախել ազգային փոքրամասնությունների դպրոցներ որպես “հյուր աշակերտներ”: Այս երեխաները, սակայն, իրավունք չունեն դիպլոմ ստանալու:
Քանի որ ազգային փոքրամասնությունների դպրոցները Թուրքիայում դպրոց հիմնադրամներ են, նրանք կախված են էթնիկ համայնքների գործունեությունից և ծնողների նվիրատվություններից և չեն ստանում որևէ պետական աջակցություն: Այդ պատճառով, նրանք հազիվ են կարողանում կանգուն մնալ և այս դեպքում հասկանալի են դառնում համայնքների անդամների այն բողոքները, որ իրենք ի վիճակի չեն ապահովել իրենց աշակերտների պահանջները:
Ալին Օզինյան, Today zaman

No comments: