Tert.am. 22-9-2011- ԱՄՆ Կոնգրես ներկայացված Հայոց ցեղասպանության բանաձևի հեղինակ, Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Ռոբերտ Դոլդը, ինչպես նաև այդ բանաձևը սատարած կոնգրեսականներ Ջեֆ Դենհամը և Քորի Գարդներն իրենց գործըկերներին կոչ են արել պաշտպանել այդ բանաձևը։Ինչպես տեղեկանում ենք Asbarez.com կայքից, նամակում` ուղվված այն հանրապետականներին, որոնք առաջին անգամ են ընտրվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Դոլդը, Դենհամը և Գարդները, մասնավորապես, նշում են. «Մենք որպես ԱՄՆ Կոնգրեսի 112–րդ նստաշրջանի անդամներ, ընտրվել ենք ոչ միայն երկիրը ճիշտ ուղու վրա դնելու, այլև ստատուս քվոն փոխելու համար։ ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չճանաչելն ամոթ է։ Ժամանակն է, որ ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես միանա մեր ընտրողների և աշխարհում սփռված մարդկանց ձայներին՝ դիմագրավելու համար Հայոց ցեղասպանության շարունակական մերժմանը։
Ամերիկացի կոնգրեսականներ՝ հանրապետական Ռոբերտ Դոլդը և Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Ադամ Շիֆը վերջերս ԱՄՆ Կոնգրես ներկայացրեցին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը (304–րդ բանաձև), որը ԱՄՆ նախագահին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ ԱՄՆ կառավարությանը՝ դասեր քաղել այդ ողբերգությունից՝ մարդկության դեմ հետագա հանցագորոծությունները կանխելու համար։ Այդ բանաձևը նախորդ՝ 252–րդ բանաձևի կրկնօրինակն է, որը վերջին 11տարիների ընթացքում 4 անգամ վավերացվեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից, սակայն մինչ այժմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստին չի ներկայացվել։
Բանաձևն արդեն 80–ից ավելի կոնգրեսական է պաշտպանել։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment