Saturday, September 3, 2011

Բաքվում Իրանի դեսպանատան դիմաց կրկին բողոքի ակցիա է անցկացվել

Panorama.am. 2-9-2011- Բաքվում Իրանի դեսպանատան առջև, Ուրմիա լճի բնապահպանական խնդիրների առնչությամբ, մեկ շաբաթվա մեջ արդեն երկրորդ բողոքի ակցիան է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, ակցիան կազմակերպվել էր երիտասարդ «Դալգա» շարժման ակտիվիստները, ինչպես նաև քաղաքացիական համերաշխություն կուսակցության կողմից:
Բողոքի ակցիայի շրջանակներում, մի քանի տասնյակ ցուցարարներ երթ են կազմակերպել դեպի դեսպանատուն՝ փրկելու Ուրմիա լիճը բնապահպանական աղետից:
Վերջիններս հնչեցրել են՝ «Թող Ադրբեջանը Տավրիզ մայրաքաղաքի հետ միասնական լինի», «Ամբողջական Ադրբեջանը կփրկի Ուրմիան» կարգախոսները:
Ակցիայի մասնակիցները լրագրողներին հայտնել են, որ Իրանում տեղի ունեցած «Ուրմիա լիճ փրկելու» ցույցի ժամանակ ձերբակալվեն են 500 ակտիվիստներ, իսկ ցույցերը ցրելու ժամանակ մահացել է 7 մարդ:

No comments: