Wednesday, September 14, 2011

ԱՄՆ պետքարտուղարություն. ՀՀ կառավարությունն, ընդհանուր առմամբ, իրավական սահմնափակումներ չի կիրառել դավանանքի ազատության վրա

News.am. 14-9-2011- Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանում է դավանանքի ազատությունը, սակայն, այլ օրենքներ որոշ սահմանափակումներ են կիրառում կրոնական փոքրամասնությունների դավանանքի ազատության նկատմամբ: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության սեպտեմբերի 13-ին հրապարակված Հայաստանում դավանանքի ազատության մասին զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ Հայաստանի կառավարությունն, ընդհանուր առմամբ, իրավական սահմանափակումներ չի կիրառել դավանանքի ազատության վրա: Հաշվետու ժամանակաշրջանում Կառավարության կողմից դավանանքի ազատության հարգումը նույնպես որեւէ փոփոխություն չի կրել:
Սակայն, տեղեկություններ են ստացվել կրոնական պատկանելիության հողի վրա չարաշահումների եւ խտրականության փաստերի վերաբերյալ:
Այսպես, «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունը հայտնում է, որ նրանք նախկինի պես բախվում են խնդիրների հետ, երբ փորձում են մեծ տարածքով շինություններ վարձակալել ամենամյա ժողովների համար:
Զեկույցում նշվում է դավանանքի ազատության որոշ խախտումների մասին, այդ թվում ձերբակալվածների շրջանում: «Եհովայի վկաների» խոսքով, 10 մարդ ազատազրկվել է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար, նշում են զեկույցի հեղինակները:

No comments: