Tuesday, September 6, 2011

Թեհրան. ԱՄՆ ռադարի տեղակայումը իրանական սահմանների մերձակայքում կարող է հակասությունների հանգեցնել

News.am. 5-9-2011- Թուրքիայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայումը չի բարձրացնի տարածաշրջանի անվտանգությունը: Այդ մասին, ինչպես հաղորդում է IRNA-ն, ասել է Իրանի փոխարտգործնախարար Հասսան Ղաշղաին: Նա նշել է, որ ԱՄՆ ռադարի տեղակայումը իրանական սահմանների մերձակայքում կարող է հակասությունների հանգեցնել:
Ղաշղաիի խոսքով, ՆԱՏՕ-ի նման գործողությունները վկայում են դաշինքի` իր անվտանգությունն ապահովելու անընդունակությունը: «Թուրքիան եւ Իրանը բարեկամ երկրներ են եւ կարող են ապահովել այլ երկրների չմիջամտելը սեփական անվտանգությանը»,- ասել է իրանցի դիվանագետը:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը հայտնել էր, թե Թեհրանը Անկարային հայտնել է իր մտահոգությունը ռադարի տեղակայման վերաբերյալ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Նշենք, որ սեպտեմբերի 2-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի՝ հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծելու շրջանակներում Թուրքիայում հրթիռային հարձակման սպառնալիքի մասին վաղ զգուշացման ռադար է տեղակայվելու։ Այս մասին հայտնել էր Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սելչուք Ունալը:

No comments: