Tuesday, September 13, 2011

Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին. Բակրաձե

Tert.am. 12-9-2011- Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Բակրաձեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի այցից առաջ հայտարարել է, որ Վրաստանը համապատասխանում է բոլոր այն պահանջներին, որոնք անհրաժեշտ են՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու համար, հաղորդում է «Ռիա նովոստին»:
Ռասմուսենը Վրաստան է այցելելու ընթացիկ տարվա նոյեմբերի 9-10-ը:
«Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին, և մենք դրան պատրաստ ենք: Մենք այդ ուղղությամբ շատ ենք աշխատել վերջին տարիներին»,-ասել է Բակրաձեն՝ հավելելով, որ նման «որոշումը չի ընդունվի արագ և հեշտ», սակայն վրացական իշխանությունները կանեն հնարավորը՝ անդամակցության գործընթացն արագացնելու համար:

No comments: