Saturday, September 3, 2011

«Թուրան». Ռեպրեսիվ մեթոդները, որոնք փորձարկվում են Նախիջևանում, արդյունքում տարածում են գտնում Ադրբեջանում

Panorama.am. 2-8-2011- Այսօր Նախիջևանում իրավապաշտպանների ու լրագրողների աշխատանքի և գործունեության վատ պայմանների մասին մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Ադրբեջանի Ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ռեսուրսային կենտրոնի ղեկավար Մալահաթ Նասիբովան: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, ռեպրեսիվ մեթոդները, որոնք փորձարկվում են Նախիջևանում, արդյունքում տարածում են գտնում Ադրբեջանում: Օրինակ, Նախիջևանում այն մարդկիկ, որոնք բողոքի ակցիաներ էին կազմակերպում, տեղափոխում էին հոգեբուժարան: Հենց Նախիջևանում էր, որ լրագրողներին առևանգում էին ու հետապնդումների ենթարկում:
Տեղեկությունների համաձայն, Մալահաթ Նասիբովան Նախիջևանի անվտանգության նախարարությունում սպանված 30 ամյա Տուրաչ Զեյնալովի մահվան դեպքը համարել է սարսափելի երևույթ և առաջարկել է ստեղծել իրավապաշտպանների մի խումբ, որը կվերահսկի իրավիճակը Նախիջևանում:
«Սա անհրաժեշտ է, որպեսզի հրապարակվի Զեյլանովի սպանության փաստը, ինչպես նաև մյուս չորս ձերբակալված երիտասարդների ճակատագրերը, որոնք նույնպես խոշտանգումների են ենթարկվել: Բոլորն, այդ թվում, նաև Զեյնալովը ձերբակալվել են առանց որևէ դատական սանկցիայի: Վերցնել ինչ-որ մեկնաբանություններ կամ տեղեկությունների պետական մարմիններից պարզապես անհնար է»,- ասել է Մ. Նասիբովանը:
Թուրանի փխանցմամբ, խմբագիրների միության անդամները խստորեն դատապարտել են Նախիջևանի անվտանգության նախարարության կողմից իրականացրած սպանությունը, ինչպես նաև 4 երիտասարդների ձերբակալությունը: Նրանք կոչ են արել նախիջևանի իշխանություններին հարգել օրենքները և մարդու իրավունքները:
Հիշեցնենք, որ Նախիջևանի 5 բնակիչներ ձերբակալվել էին իրանական լրտես լինելու մեղադրանքով: Հաջորդ օրը, ձերբակալվածներից մեկը` Տուրաչ Զաիլամովը, սպանվել է: Հարազատների հավաստմամբ, երիտասարդը սպանվել է Նախիջևանի անվտանգության նախարարության աշխատակիցների խոչտանգումների արդյունքում` լրտեսության փաստը չընդունելու պատճառով:

No comments: