Thursday, September 29, 2011

Հայաստանի ՊՆ-ն Ադրբեջանի Գաբալայի ՌԼԿ-ի մասին. Ավելի լավ է Ռուսաստանը, քան մեկ ուրիշը

News.am. 28-9-2011- Ռուսաստանի ներկայությունն Ադրբեջանում բարենպաստ ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի իրավիճակի վրա: Այս մասին, «ՌԻԱ նովոստիին» տված հարցազրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, պատասխանելով հարցին, թե Հայաստանի ՊՆ-ում հետեւո՞ւմ են Ադրբեջանի Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շուրջ ստեղծված իրավիճակին, որը վարձակալում է Ռուսաստանը:
«Իմ կարծիքով, Ռուսաստանի ներկայությունն Ադրբեջանում բարենպաստ ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի իրավիճակի վրա: Այդ տեսանկյունից, Գաբալայի շուրջ ստեղծված իրավիճակը մեզ համար կարեւոր է: Եթե տեսականորեն ենթադրենք, որ ռուսներն այնտեղից հեռանան, դրանից ոչ ոք չի շահի: Ավելին, ես կարծում եմ, որ Գաբալայի ՌԼԿ-ն, որոշ աստիճանով ավելի խոցելի կդառնա»,- նշել է Տոնոյանը:
Նշենք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը փոխանցվել է Ադրբեջանին, որը 2002 թվականին տարեկան 14 մլն դոլար վարձավճարով վարձակալությամբ տվել է Ռուսաստանին մինչեւ 2012 թվականը:

No comments: