PanARMENIAN.Net - 28 սեպտեմբերի 2011 - Հայաստանի իշխանությունները մեծ օգուտ քաղեցին ՀԱԿ-ի հետ երկխոսությունից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ իշխանությունները «ձերբազատվեցին» երկխոսությունից այն ժամանակ, երբ դա նրանց համար ձեռնտու էր:
Անդրադառնալով ՀԱԿ-ին՝ Հովհաննիսյանը նշեց, ոփր ՀԱԿ-ը բոլոր հիմքերն ուներ պատրվակ գտնելու ու երկխոսությունից հրաժարվելու համար: Սակայն, ըստ փորձագետի, ՀԱԿ-ը երկխոսության գնաց սխալ հաշվարկների հետևանքով և արդյունքում կրեց նաև բարոյական կորուստներ:
Իր հերթին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը նշեց, որ երկխոսության նպատակը երկրի կայունությունն էր: Ըստ նրա, երկխոսությունն ինքնին եզակի երևույթ էր, քանի որ առաջին անգամ ընդդիմությունն ու իշխանությունները նստեցին բանակցությունների սեղանի շուրջ և երկխոսություն վարեցին: Սահակյանը նշել է նաև, որ ՀԱԿ-ի կողմից երկխոսությունը կասեցնելու պատճառն անհեթեթ էր:
ՀԱԿ-ի ու կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին: Խմբերն ընդունել են առաջիկա բանակցությունների օրակարգը, որը բաղկացած է երկու հարցերից: ՀԱԿ-ն առաջադրել է արտահերթ ընտրությունների պահանջը, իսկ իշխող կոալիցիան` քաղաքական մրցակցության ապահովման կանոնների մշակման հարցը:
Որոշ բարդություններ առաջացան, երբ օգոստոսի 9-ին ոստիկանությունը բռնություն կիրառեց Կոնգրեսի համակիրների նկատմամբ: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ներկայումս Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը հսկողության տակ են, մնացածներն ազատ են արձակվել: ՀԱԿ-ը հայտարարեց իշխանությունների հետ բանակցությունների հնարավոր դադարեցման մասին, սակայն օգոստոսի 23-ին Հայաստանի կառավարության Ընդունելությունների տանը կայացած հանդիպումից հետո ՀԱԿ աշխատանքային խմբի ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց իր համոզմունքի մասին, որ առաջիկայում Տիգրան Առաքելյանի համար խափանման միջոցը կփոխվի: Իշխանության և ՀԱԿ-ի աշխատանքային խմբերի հաջորդ հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 26-ին, սակայն այդ օրը ՀԱԿ-ը հայտարարեց իշխանության հետ քաղաքական երկխոսության գործընթացին իր մասնակցության դադարեցման մասին, մինչև որ Տիգրան Առաքելյանը ազատ արձակվի: ՀԱԿ-ի ներկայացուցիչների խոսքով, իրենք Տիգրան Առաքելյանին «քաղբանտարկյալ» են համարում:

No comments:
Post a Comment