HayNews.am. 22-9-2011- Քաղաքագետ Նարեկ Գալստյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ Եվրամիության համար կարևոր է Հարավային Կովկասում կայունությունը, քանի որ այս տարածաշրջանում ունի կենսական շահեր` կապված իր էներգետիկ պահանջների բավարարման հետ:Ըստ քաղաքագետի` Եվրամիության մեղմ վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ պայմանավորված է նրանով, որ այն հանդիսանում է էներգետիկ միջոցների մատակարար երկիր, իսկ հետագայում էլ լինելու է դրանց համար տարանցման երկիր:
Գալստյանը նաև նշել է, որ Արցախի հակամարտության կարգավորման գործում Եվրամիության ուղղակի ներգրավվածություն դեռևս չի նախատեսվում, սակայն ԵՄ-ը կարող է դրական ազդեցություն ունենալ կարգավորման գործընթացի վրա:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment