News.am. 22-9-2011- Իրանը համաձայնության է եկել Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ համատեղ էլեկտրակայանների կառուցելու եւ երրորդ երկրներ էլեկտրաէներգիա մատարարարելու հարցի շուրջ: Այդ մասին հայտարարել է Իրանի Էներգետիկայի նախարար Մեջիդ Նամջուն: Այդ էլեկտրակայաններում վերամշակված էլեկտրաէներգիան Անկարայի կողմից արտահանվելու է երրորդ երկրներ, հաղորդում է FarsNews-ը:Նամջուն նաեւ հայտնել է, որ Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոյի` Իրան կատարած այցի շրջանակներում (նա մասնակցել է Բուշերի էլեկտրակայանի բացման արարողությանը) համաձայնություն է ձեռք բերվել Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ` արտահանման նպատակով էլեկտրաէներգիա մշակելու հարցի շուրջ:
Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ը, որը կառուցվել էր ռուս մասնագետների կողմից եւ գրանցվել ԱԷՄԳ-ի կողմից, պաշտոնապես սկսել է շահագործվել սեպտեմբերի 12-ից:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment