Friday, September 30, 2011

Jewish Chronicle. Էրդողանը երկերեսանիության մեջ միայնակ չէ. Արեւմուտքն ու ԱՄՆ-ն աջակցում են նրան

News.am. 30-9-2011- Jewish Chronicle-ի հոդվածագիր Ռոբին Շեֆֆարդն անդրադարձել է Մերձավոր Արեւելքում Թուրքիայի եւ ԱՄՆ-ի վարած երկերեսանի քաղաքականությանը, փոխանցում է MIGnews.com-ը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Պաղեստինի անկախության ճանաչման եւ ՄԱԿ-ի լիարժեք անդամ դառնալու քննարկումներից մեկ շաբաթ առաջ Թուրքիայի տարածքում իրականացվեցին մի քանի խոշոր ահաբեկչական գործողություններ, Անկարայում վարչապետի գրասենյակի մոտ ավտոմեքենա պայթեցվեց, Վանում տեղի ունեցավ հարձակում ոստիկանության վրա:
«Թուրքիան պայքարում է ահաբակչության դիմող այլազգիների դեմ: Թուրքիան անողոք է պայքարում «սեփական» ահաբեկչության դեմ` անտեսելով «համամարդկային արժեքներն» ու «ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»: Պայքարում է շատ արդյունավետ. 1984 թվականից թուրք զինվորականները հողին են հավասարեցրել 4 հազար քրդական գյուղեր, 35 հազար քրդեր սպանվել են, 17-20 հազարը «անհետ կորել են»:
Պաղեստինցի ահաբեկիչների դեմ Իսրայելի շատ ավելի մեղմ գործողություններն Էրդողանի կրծքում առաջացնում են հույզերի պոռթկում: Թուրքիայի վարչապետն ամենօրյա ծիսակարգ է դարձրել հակաիսրայելական ճառերը, նոր սպառնալիքները: Հասկանալի չէ միայն, թե ինչու Պաղեստինն իր երկարամյա ահաբեկչական պայքարի շնորհիվ վաստակել է պետություն ունենալու իրավունքը, իսկ քրդերը` ոչ
Երկերեսանիության մեջ Էրդողանը միայնակ չէ: Արեւմուտքը եւ ԱՄՆ-ն ակտիվորեն աջակցում են Թուրքիային: Դրա վկայությունն է նաեւ Թուրքիայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության ռադարի տեղակայման որոշումը: Անտեսելով Իրանի եւ Ռուսաստանի դժգոհությունը` Էրդողանը համաձայնեց դրան: Ամերիկացիներն էլ Թուրքիային կտրամադրեն անօդաչու լրտեսական ինքնաթիռներ, որպեսզի որսը քրդերի նկատմամբ ավելի արդյունավետ լինի:
Բանականություն ունեցող յուրաքանչյուրի համար հստակ է, որ հնարավոր չէ հավատալ «արդարության եւ հալածյալների իրավունքների մարտիկ» Էրդողանին, որը ցինիկաբար Արեւմուտքից օգնություն է կորզում ազգային շարժման դեմ պայքարելու համար, եւ հնարավոր չէ հավատալ «իրավապաշտպան» Արեւմուտքին, որն այդ օգնությունը ցինիկաբար տրամադրում է»,- գրում է Ռոբին Շեֆֆարդը:

No comments: