Thursday, September 29, 2011

Ինչ ուտել աշնանը. մասնագետների խորհուրդները

Tert.am. 29-9-2011- Աշնանը օրգանիզմի իմունային համակարգը թուլանում է: Այս շրջանում վիտամինները մեծ դեր են խաղում առողջության պահպանման և օրգանիզմի դիմադրողականության բարձրացման հարցում: Ինչ վիտամիններ օգտագործել օրգանիզմին պաշտպանության համար:
Աշնանն ամենաշատը В1 և В6 վիտամիների պակաս է զգացվում: В1 վիտամինի պակասի դեպքում թուլանում է հիշողությունը, նվազում է ընկալելու կարողությունը, մարդը դառնում է անտարբեր, նյարդային, տառապում է անքնությամբ: В1 վիտամին կա աշորայի հացում, վարսակաձավարում, խոզապուխտում, ընկույզում, խմորիչում:
В6 –ը իմունային համակարգի համար լավագույն վիտամինն է: Այն առկա է ցորենում, աշորայում, բանջարեղենում, մսի, ձկան մեջ, կաթում, ձվի դեղնուցում, խմորիչներում: Այս մասին հայտնում է rbc.ru-ն:
Աշնանը օգտակար են նաև Е, С և А վիտամինները: С վիտամինը համարվում է հզոր հակաօքսիդանտ, կարևոր դեր է խաղում նյութափոխանակության համար: С վիտամին կա կանաչիում, բանջարեղենում, մրգերում, կարտոֆիլում, կաղամբում:
Е վիտամին առկա է ընկույզում, ձիթայուղերում, կաթի մեջ, ընդեղենում:
А վիտամինը ամրացնում է եղունգները և մազերը, լավացնում է մաշկը: А վիտամին առկա է միայն մսային ուտելիքներում:

No comments: