Thursday, September 29, 2011

Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմի հավանականություն կա. Սվանտե Կորնել

Tert.am. 28-9-2011- Ավստրիական Der Standard թերթին տված հարցազրույցում Կենտրոնական Ասիայի ու Կովկասի ինստիտուտի հետազոտությունների տնօրեն Սվանտե Կորնելը հայտարարել է, որ տարածաշրջանում նոր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի հավանականություն կա։
Մեկնաբանելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հարաբերությունները նա ասել է, որ վրաց–ռուսական պատերազմը խախտել է Բաքվի ու Երևանի միջև հավասարակշռությունը։
«Այսօր պետք է փորձել կանխել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության թեժացումը։ Սակայն, գործնականում տեսնում ենք, որ ԱՄՆ վարչակազմը Բաքվին հայտարարում է, որ ղարաբաղյան հակամարտությունը միջազգային հանրության համար կարևոր չէ», – հայտարարել է փորձագետը։
Կորնելի կարծիքով, Բաքվում աճում է այն մարդկանց թիվը, ովքեր կարծում են, որ կարող են հաղթել հնարավոր պատերազմում և «ինչ–որ պահի ազգային առաջնորդը կարող է որոշել, որ ավելի լավ է պատերազմ սկսել, նույնիսկ պարտվելու ռիսկի առկայությամբ, քան ընդհանրապես ոչինչ չանել»։

No comments: