Thursday, September 29, 2011

ԵՄ-ի համար ԼՂ հիմնախնդրի լուծումը գերակա ուղղություն է. Էշթոն

HayNews.am. 28-9-2011- Եվրամիության արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնն այսօր Ստրասբուրգում հայտարարել է, որ Արցախի, Աբխազիայի և Հարվային Օսեթիայի հակամարտությունները տարածաշրջանի զարգացման ճանապարհի հիմնական խոչընդոտներից են:
Էշթոնը նշել է, որ տարածաշրջանի իրենց գործընկերներն ամեն բան անում են խաղաղ կարգավորման հարցում առաջընթաց գրանցեելու համար. «Եվրամիության ռազմավարական գերակայություններից մեկը նպատակաուղղված ջանքերն են այս հակամարտությունների լուծման համար»:

No comments: