Thursday, September 22, 2011

Գ. Դալիբալթայան. Թող ադրբեջանցիները իմանան…

Panorama.am. 22-9-2011- «Ցանկացած զինվորական շքերթ առաջին հերթին ուժի ցուցադրում է, իսկ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած շքերթը մեկ անգամ ևս ապացուցեց, որ մեր բանակը հզոր է, կազմակերպված և պատրաստ սանձազերծելու հակառակորդի ցանկացած ագրեսիա»,- անդրադառնալով ՀՀ անկախության առթիվ կազմակերպված զինվորական շքերթին՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը:
Նրա խոսքերով, շքերթում ցուցադրված զինտեխնիկայի, սպառազինության, ինչպես նաև՝ զորքերի բարձր պատրաստությունն են պատճառ, որ Ադրբեջանից խուճապային արձագանքներ են հնչում:
Ըստ գեներալի, ուրախալի էր հատկապես այն հանգամանքը, որ շքերթի ընթացքում ցուցադրվում էին Հայաստանի ռազմաարդյունաբերականհամալիրում ստեղծված կամ մոդեռնիզացված զինատեսակներ:
«Ես հպարտ եմ, որ այս տարիների ընթացքում նման բանակ ենք կառուցել, հպարտ եմ, որ մեր բանակը նման մարտունակություն ունի, հպարտ եմ, որ կարողանում ենք նման մակարդակի միջոցառումներ կազմակերպել»,- նշեց գեներալը:
Գեներալի համոզմամբ, նախարար Օհանյանը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի բանակ ավելի ու ավելի մարտունակ դառնա:
«Թող ադրբեջանցիները իմանան, որ մեր բանակի մարտունակությունն ունեցող պետությունների հասցեին սպառնալից հայտարարություններ չեն հնչեցնում… դա կարող է վատ հետևանքներ ունենալ»,- հավելեց Գ. Դալիբալթայանը:

No comments: