Saturday, September 3, 2011

Ռուսաստանին մտահոգում է թուրքիայում տեղակայվող կայանը

Tert.am. 3-9-2011- Ռուսաստանի ԱԳՆ -ը մտահոգություն է հայտնել Թուրքիայում Ամերիկյան ռադիոլոկացիոն կայանի տեղակայման վերաբերյալ:
Ինչպես նշվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությունում, ՆԱՏՕ - ի հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայումը Թուրքիայում տեղի է ունենում այն պայմաններում‚ երբ ԱՄՆ–ը չի ցանկանում Ռուսաստանին համարել հավասար գործընկեր «Եվրոպայում հրթիռային հնարավոր վտանգների պաշտպանության հարցում»։
Ռուսաստանի արտգործնախարարությունը նշել է, որ անհրաժեշտ է ստանալ ԱՄՆ - ից և ՆԱՏՕ - ից «հստակ երաշխիքներ», որ նոր ռադարային կայանի աշխատանքը ուղղված չի լինի ռուսական ռազմավարական միջուկային ուժերի դեմ:
Բացի այդ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ակտիվացնել և «իրական նշանակությամբ լցնել» Ռուսաստան - ՆԱՏՕ խորհրդի երկկողմ քննարկումները՝ կապված եվրոպական հակահրթիռային համակարգի հայեցակարգի և կառուցվածքային խնդիրների հետ՝ հաշվի առնելով դրա ազդեցությունը գլոբալ և տարածաշրջանային կայունության վրա:

No comments: