Saturday, September 3, 2011

Ստամբուլում անօրինական ապրող հայաստանցիների երեխաները որպես ազատ ունկնդիր կհաճախեն դպրոց

News.am. 3-9-2011- Թուրքիայի ազգային կրթության նախարարի հրահանգով՝ Ստամբուլում անօրինական ապրող հայաստանցիների երեխաները սեպտեմբերի 1-ից որպես ազատ ունկնդիր կարող են հաճախել հայ համայնքին պատկանող հայկական դպրոցներ։
Թուրքական Hurriyet-ի հետ զրույցում, Պոլսո Հայոց փոխպատրիարք արք. Արամ Աթեշյանը հաստատել է այս լուրը՝ շեշտելով, որ առաջիկա օրերին այդ մասին պետք է հայտնեին հասարակությանը։ «Նախարարությունն անհրաժեշտ թույլտությունը տվել է, որի համար շատ երջանիկ ենք։ Երեխաները դեռեւս կսովորեն որպես ազատ ունկնդիր՝ առանց քննությունների եւ վկայականների, սակայն նախատեսում ենք՝ որեւէ փաստաթուղթ տրամադրել, որ սովորել են մեր դպրոցներում։ Անհրաժեշտ է այնպես անել, որ այդ փաստաթղթերով իրենց երկրից կարողանան ավարտական վկայական վերցնեն»,-ասել է արք. Աթեշյանը՝ նշելով, որ հայաստանցի մոտ 1000 երեխա կա, ովքեր պետք է դպրոց հաճախեն։

No comments: