Thursday, September 22, 2011

Լավրովն ու Դավութօղլուն մտքեր են փոխանակել

7or.am. 22-9-2011- Սեպտեմբերի 21–ին Նյու Յորքում՝ ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի 66–րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի նրա պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուի հանդիպումը։ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախարարները քննարկել են երկկողմ մի շարք հարցեր՝ հատկապես ուշադրություն դարձնելով տնտեսական և էներգետիկ ոլորտներում համատեղ նախագծերին։ Տեղի է ունեցել միջազգային հրատապ խնդիրների շուրջ մտքերի փոխանակում՝ այդ թվում՝ մերձավորարևելյան կարգավորման հարցում և Սիրիայում ու Եմենում իրավիճակի վերաբերյալ։ Երկու երկրների նախարարները մտքեր են փոխանակել նաև կիպրոսյան կարգավորման բանակցությունների վերաբերյալ։

No comments: