Thursday, September 15, 2011

Հայկական կողմի գործածած կործանիչով հնարավոր է ոչնչացնել ցանկացած թռչող սարք. փորձագետ

Tert.am-2011-9-15-Ադրբեջանական կողմի կատարած քայլը պաշտոնապես որակվում է որպես պետական սահմանի խախտում, այնինչ դա կարելի է որակել որպես ռազմական ներխուժում: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ խոսելով ղարաբաղյան կողմի՝ ադրբեջանական անօդաչու թռչող սարք ոչնչացնելու փաստի մասին։ Ըստ նրա հակառակորդի R6 450 սարքի կործանումը մեծ նվաճում է հայ ազգի համար, իսկ Ադրբեջանը շոկային վիճակում է: Հովհաննիսյանը հայտնեց, որ անօդաչու թռչող սարքը իսրայելական վերջին մոդելի արտադրանք է, որը կարող է արժենալ մինչև 18 մլն ԱՄՆ դոլար:
Փորձագետը նշեց, որ հայկական կողմի գործածած կործանիչով հնարավոր է ոչնչացնել ցանկացած թռչող սարք:
«Ռազմական ոլորտում հայերի կողմից արձանագրած այս շեշտակի պատասխանը միջազգային մասշտաբով բացառիկ երևույթ է, ադրբեջանական կողմից բուռն արձագանքներ դեռևս չեն գրանցվել, փոխարենը ակնկալում ենք միջազգային կառույցների բուռն արձագանքը: Ադրբեջանը այս փաստը հերքելու ոչ մի հնարավորություն չունի, չեմ բացառում՝ մոտ ժամանակներում Ադրբեջանում հնարավոր իրարանցման հնարավորությունը»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը

No comments: