Thursday, September 15, 2011

Ես նաեւ Թուրքիայում ապրող հայերի նախագահն եմ. Աբդուլլահ Գյուլ

News.am-2011-9-15- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Գերմանիա կատարելիք այցից առաջ համատեղ հարցազրույց է տվել թուրքական Zaman-ին եւ գերմանական Die Zeit-ին:
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը նշել է, թե «Գերմանիա տեղափոխված թուրք աշխատավորներն աջակցել են Գերմանիայի տնտեսությանն ու օգնել կրկին վերականգնվել: Տարիներ ի վեր Գերմանիայում ապրող թուրքերն ապացուցեցին, որ կարգապահ են եւ աշխատասեր: Սակայն կարծես Գերմանիայում այդ մասին մոռացած լինեն»,- նշել է Գյուլը՝ քննադատելով Գերմանիայի խիստ քաղաքականությունը՝ թուրքերին մուտքի արտոնագիր տալու հարցում:
Լրագրողի այն հարցին, թե Գերմանիայում ապրող թուրքերի նախագահը Գյուլն է, թե Քրիստիան Վուլֆը, Գյուլը պատասխանել է. «Իհարկե, Վուլֆը Գերմանիայում ապրող թուրքերի նախագահն է: Ես էլ Թուրքիայում ապրող գերմանացիների, մյուս քրիստոնյաների, հրեաների եւ հայերի նախագահն եմ: Նրանց հետ տոներ եմ նշում ու այցելում նրանց սրբավայրերը: Նրանք ազգային փոքրամասնություններ են եւ նրանց երբեմն մոռանում են, սակայն ես չեմ մոռանում»:

No comments: