Wednesday, September 7, 2011

Իրանը քննադատել է Թուրքիային` ՆԱՏՕ-ի ռադարների վերաբերյալ «կործանարար որոշման» համար

News.am. 6-9-2011- Իրանը թույլ չի տա որեւէ ագերսիայի դրսեւորում իր ազգային շահերի նկատմամբ: Այդ մասին հայտնել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին` քննադատելով Թուրքիային` իր տարածքում ՆԱՏՕ-ի ռադարներ տեղադրելու որոշման համար:
Նրա խոսքով, Իրանը կարծում է, որ «ամերիկյան եւ արեւմտյան ներկայությունը կործանարար է մահմեդական երկրների համար»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սելչուկ Ունալը հայտարարել էր, որ Թուրքիայում տեղակայվելու են հրթիռային հարձակման սպառնալիքի մասին վաղ նախազգուշացման ռադարներ` ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից ՀՀՊ համակարգի ստեղծման շրջանակում: Ռադարի տեղակայման մասին որոշումն ընդունվել էր անցյալ տարի Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի համաժողում, եւ Թուրքիան ծրագրի հենց սկզբից աջակցել է նախաձեռնության իրականացմանը:

No comments: